211652_close_icon
views-count7952 դիտում article-date 21:31 06-05-2019

Եռատոնի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Արցախ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Արցախ` Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի կապակցությամբ: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին լուրը, որ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք կմատուցի իրենց կյանքի գնով հաղթանակները կերտած հայորդիների հիշատակին, կայցելի իր մարտական ընկերների շիրիմներին, ինչպես նաև արցախցիների և Արցախում գտնվող մեր բոլոր հայրենակիցների հետ կտոնի հաղթանակները:

Նմանատիպ նյութեր