211652_close_icon
views-count1135 դիտում article-date 21:36 06-05-2019

Մարդու իրավունքների պաշտպանը և ԱՄ պետքարտուղարության փոխօգնականը քննարկել են համագործակցության ծրագրեր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխօգնական Մայքլ Քելլեհերի գլխավորած պատվիրակությանը: Պաշտպանը տեղեկացրել է, որ հաստատությունն արդյունավետ համագործակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ, ինչպես նաև ծրագրեր է իրականացնում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ (ԱՄՆ ՄԶԳ / USAID): Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ մեծ ուշադրություն են դարձնում մարդու իրավունքների խթանման հարցերին:Արման Թաթոյանը նշել է, որ այս պահին ABA ROLI և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությամբ իրականացնում են կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկում ինչպես տեսանյութերի, այնպես էլ ուղեցույցների միջոցով: Պաշտպանն այլ հարցերի թվում անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող ևայլ հաստատություններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին ու մեթոդներին: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխօգնական Մայքլ Քելլեհերը շեշտել է, որ իրենց համար կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերը: Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ԱՄՆ պետքարտուղարության փոխօգնական իհետ քննարկել է համագործակցության ծրագրեր:

Նմանատիպ նյութեր