211652_close_icon
views-count1983 դիտում article-date 19:42 06-05-2019

Կասիլյասին դուրս գրեցին հիվանդանոցից. «Իմ բախտը շատ բերեց»

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ վիրահատվել էր ինֆարկտից հետո: «Շատ շնորհակալ եմ բոլորից, քանի որ իմ բախտը շատ բերեց: Շատերը ինձ ստիպեցին զգալ, որ ես նրանց պետք եմ: Նման պահերը ժպիտ են բերում, ես շատ ուրախ եմ, որ այդքան մարդ եկավ ինձ տեսակցելու: Ցանկանում եմ երախտագիտությունը հայտնել հիվանդանոցին և բժիշկ Կարլուշ Նելսոնին, որը ինձ կատետերի վրա էր դրել: Շնորհակալ եմ սոցցանցերում հազարավոր մաղթանքների համար: Պետք է մի երկու շաբաթ կամ ամիս սպասել, բայց ինձ մեկ է: Ես չգիտեմ, ինչ կլինի ապագայում, սակայն ամենակարևորն այն է, որ այժմ կարող եմ այստեղ հանգիստ կանգնել ու հանգիստ խոսել: Շնորհակալ եմ սպասումներ համար, շուտով կտեսնվենք», Կասիլյասը: Ավելի վաղ Marca-ն հայտնել էր, որ Կասիլյասի կարիերայի շարունակությունը քիչ հավանական է:

Նմանատիպ նյութեր