211652_close_icon
views-count1416 դիտում article-date 23:20 06-05-2019

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ում այսօր տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրաﬕ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որընախագահում էր խորհրդի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալԱրտակ Քամալյանը: Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ և նախատեսվող նախաձեռնությունները։ Առավել կարևոր ծրագրերի թվում նա մասնավորապես մատնանշել է Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում աշխարհագրական նշումով գինիների համակարգի լիիրավ կիրարկման խթանման, առկա կոլեկցիոն և ցուցադրական այգիների պահպանման և տեղածին սորտերով լրացման, խաղողա-գինեգործական շրջաններում գինեգործությամբ զբաղվող տնային տնտեսություններին տեխնիկական և մասնագիտական աջակցության և մի շարք այլ ծրագրեր: Բացի այդ, նախատեսվում է նկարահանել թեմատիկ ուսուցողական տեսահոլովակների շարք, ֆրանսիական Ռիչմոնտ համալսարանի հետ համատեղ իրականացնել խաղողագործների կրթական վերապատրաստման դասընթացներ: Հիմնադրամը կաջակցի նաև հայ գինեգործական արտադրանքի ներկայացմանը միջազգային մի շարք հեղինակավոր, այդ թվում` «China International Import Expo 2019», չինական Ցինդաո քաղաքում մայիսին կայանալիք «SCO International Investment and Trade Expo», «Prowein Dusseldorf 2020», «La Grande Degustation De Montreal 2019» և«EnoExpo 2019, Krakow»ցուցահանդեսներին: Առաջիկա նախաձեռնությունների թվում է նաև հայկական գինիների ներկայացումը Նիդերլանդների Թագավորությունում և Գերմանիայի Դաշնության Ալգաու քաղաքում կազմակերպվող հայկական գինիների համտես-շնորհանդեսների ընթացքում: Հիմնադրամը 2019 թվականի մայիսին նախատեսում է նաև կազմակերպել Երևանում հայկական գինիների շնորհանդես-համտես Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցիչների համար: Կկազմակերպվեն նաև արտասահմանյան փորձագետների այցեր, ինչպես նաև գործարար հանդիպումներ հայաստանյան գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների և միջազգային գնորդների միջև: Նիստի ընթացքում հաստատվեցին հիմնադրամի հաստիքացուցակն ու բյուջեն, քննարկվեցին կանոնադրության անհրաժեշտ փոփոխություններին վերաբերող հարցեր։ Միաժամանակ նշվեց, որ անհրաժեշտ է մեթոդաբանություն մշակել, որպեսզի մասնավոր գինեգործական ընկերությունները նույնպես ներդրում ունենան հիմնադրամի գործունեության ֆինանսավորման հարցում։ ՀՀգյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր