211652_close_icon
views-count1486 դիտում article-date 17:46 06-05-2019

Ավստրիայում ՀՀ դեսպանության աշխատակազմը մասնակցել է Լինց քաղաքում գտնվող Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 74-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Մայիսի 5-ին Ավստրիայում Հայաստանի դեսպանության աշխատակազմը մասնակցեց Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 74-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Ծաղկեպսակներ զետեղվեցին 2009 թվականին Ավստրիայում ՀՀ դեսպանության և ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերով Մաութհաուզենի հիշատակի պատի վրա տեղադրված ֆաշիզմի դեմ պայքարում ընկած հայ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: Հայաստանի դեսպանության կողմից ծաղկեպսակներ դրվեցին նաև համակենտրոնացման ճամբարի զոհերի գլխավոր հուշակոթողի, Խորհրդային Միության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի, ինչպես նաև Ղազախստանի և Բելառուսի զոհերի հիշատակի հուշաքարերի մոտ: Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի դաշնային վարչապետ Սեբաստյան Կուրցը, Ավստրիայի կառավարության ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Ավստրիայի հասարակական-քաղաքական շրջանակների, ավստրիահայ համայնքի, Ավստրիայի այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած պատվիրակություններ:

Նմանատիպ նյութեր