211652_close_icon
views-count1424 դիտում article-date 17:34 06-05-2019

Սալահը և Ֆիրմինոն բաց կթողնեն «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի առողջական վիճակի մասին՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից առաջ: «Սալահը վաղը չի խաղա: Նա իրեն արդեն ավելի լավ է զգում, սակայն վաղվա խաղը բաց կթողնի», ասել է Կլոպը: Հիշեցնենք, որ Սալահը ԱՊԼ-ի 37-րդ տուրում «Նյուքասլի» հետ խաղում (3:2) բախվեց մրցակցի դարպասապահ Մարտին Դուբրավկայի հետ, որից հետո նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից: Մամլո ասուլիսում Կլոպը նաև հայտնել է, որ «Բարսելոնայի» հետ խաղը բաց կթողնի նաև մյուս առանցքային հարձակվողը՝ Ռոբերտո Ֆիրմինոն:

Նմանատիպ նյութեր