211652_close_icon
views-count1730 դիտում article-date 12:49 06-05-2019

ԿԳ նախարարի մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին ՄԼ. արգարյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աշխատանքային իմ վերջին օրն է։ ԿԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնում ծառայությանս 3 տարիների ընթացքում փորձել եմ մասնագիտական և մարդկային կարողություններս ծառայեցնել պետական կառույց-զանգվածային լրատվամիջոցներ առավել մատչելի ու արդյունավետ կապի հաստատմանը, հրատապ հարցերի հիմնավոր արձագանքմանը: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում իմ լրագրող գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության, փոխադարձ ըմբռնման համար: Անկախ աշխատանքային և մասնագիտական դժվարություններից՝ մեզ հաջողվել է պահպանել մարդկային ջերմ հարաբերություններ: Շնորհակալություն ՀՀ կրթության և գիտության նախարարության բոլոր աշխատակիցներին, որոնք պատվով են տանում պետական ծառայողի բարձր կոչումը և, լինելով ոլորտի պրոֆեսիոնալներ, երբեմն օրվա ընթացիկ աշխատանքների բեռի տակ չեն հասցնում իրենց ստեղծարար միտքը գործնականի վերածել: Իմ խոնարհումը ուսուցիչներին, կրթօջախների տնօրեններին, դասախոսներին, կրթության ոլորտի նվիրյալներին, որոնք, անկախ բարեփոխումների վեկտորից, մշտապես ծառայում են երիտասարդ սերնդի դաստիարակության պատասխանատու ու պատվավոր գործին»,- գրել է Մարգարյանը: Լուսինե Մարգարյանը ԿԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնում նշանակվել է 2016թ. մարտի 1-ին:

Նմանատիպ նյութեր