211652_close_icon
views-count8367 դիտում article-date 11:51 06-05-2019

Հայտնաբերվել են «Շերեմետևո»-ում այրված ինքնաթիռի 2 «սև արկղերը»

Փրկարարները հայտնաբերել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի ժամանակ այրված SSJ 100 օդանավի 2 «սև արկղերը»։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ արկղերը հայտնաբերվել են օդանավի հետևի հատվածում և վթրաի հետևանքով լրջորեն վնասված են։ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/06/1124083/]Հիշեցնենք[/url], որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 օդանավը, որում եղել է 73 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, թռիչքից 28 րոպե անց վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևոյո» օդանավակայանում, սակայն երկրորդ փորձից։ Կոտ վայրէջքի արդյունքում օդանավաի շարժիչներում հրդեհ է բռնկվել, զոհվել է 41 մարդ։

Նմանատիպ նյութեր