211652_close_icon
views-count889 դիտում article-date 11:25 06-05-2019

ՏՄՊՊՀ-ում և ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի են ունեցել քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ

Մայիսի 2-3-ը պետական երկու գերատեսչություններում` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ: ՏՄՊՊՀ աշխատակիցների համար ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների կողմից կազմակերպվել էր «Ազդարարման ազդանշանները, դրանց տրման կարգն ու հաղորդման ձևերը: Հանձնաժողովի աշխատակիցների գործողությունները ազդարարման ազդանշանների տրման դեպքում» թեմայով սեմինար, որի նպատակն էր բարձրացնել գերատեսչության աշխատակիցների և ՔՊ կազմավորումների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստության մակարդակը: Սեմինարի ընթացքում աշխատակիցները թարմացրին հակառակորդի հարձակման դեպքում տրվող ազդանշանների գործողությունների և վարվելակերպի կանոնների վերաբերյալ իրենց գիտելիքները: Ջրային տնտեսության պետական կոմիտեում անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների գործողությունները ռազմական դրության պայմաններում ազգաբնակչությանը խմելու ջրով ապահովման միջացառումների իրականացման ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ուսումնավարժության սցենարի համաձայն՝ հակառակորդի կողմից ռմբակոծության հետևանքով շարքից դուրս է եկել Արարատի մարզի Լանջազատ գյուղին պատկանող հողատարածքներով անցնող Գառնի-Երասխ խմելու ջրատարը: Արդյունքում ջրազրկվել են մարզի բնակավայրերը: Միջոցառման ընթացքում առարկայորեն քննարկվեցին ջրանջատումների աշխատանքների կազմակերպման և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված հարցերը: Կարևորվեց կարգավորիչ ջրամբարների, մայր ջրատարների, լաբորատորիաների, պոմպակայանների, ինչպես նաև քլորակայանների նկատմամբ հսկողության պատշաճ իրականացումը և հիդրոտեխնիկական կառույցների պահպանությունն ապահովելու լրացուցիչ նախապատրաստական միջոցառումների անցկացումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր