211652_close_icon
views-count13678 դիտում article-date 09:26 06-05-2019

Համացանցում է հայտնվել «Շերեմետևոյում» վթարային վայրէջքի ժամանակ SSJ-100 ինքնաթիռի սրահում արված տեսանյութը

Համացանցում տեսանյութ է հայտնվել «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջքի ժամանակ բռնկված ինքնաթիռի սրահից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ուղևորներից մեկը նկարահանում օդանավի բռնկված թևը, լսվում են նաև ուղևորների ճիչերը։ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/05/1124067/]Հիշեցնենք[/url], որ մայիսի 5-ին Մոսկվայից Մուրմանսկ թռչող Sukhoi Superjet 100 ինքնաթիռն օդ բարձրնալուց 28 րոպե անց արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, ինչի ժամանակ ինքնաթիռի շարժիչները սկսվել են այրվել։ Ինքնաթիռում եղել է 72 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Նախնական տվյալներով՝ զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Tass գործակալության փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեն տեղեկություն է ստացել, որ 78 ուղևորներից և անձնակազմի 6 անդամներից հաջողվել է փրկել 37-ին, 28 մարդու ճակատագիրն անհայտ է: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր