211652_close_icon
views-count14271 դիտում article-date 22:00 05-05-2019

Արմավիրի քաղաքապետին և ավագանու անդամներին խորհուրդ է տրվում մի օր այստեղով անցնել

Նարեկ Ղևոնդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արմավիր քաղաքի հարգելի քաղաքապետ՝ Դավիթ Խուդաթյան, ավագանու հարգելի անդամներ, խնդրում եմ մի օր էստեղով անցեք ու տեսեք թե ինչ վիճակում է գտնվում Բաղրամյան 6, 8 և10 շենքերի բա է առաջնահերթ լինի։ Գրածին խնդրում եմ հումորով վերաբերվել։ Էս Ռ. Եղոյան փողոցն է, Բաղրամյան 6, 8, 10 շենքերի դիմացի հատվածը։ Խորհուրդ չի տրվում անցնել էս հատվածով, քանի որ շենքի նավատորմը (Հա արդեն նավատորմ ունեն) ակտիվ գործողություններ է իրականացնում։ Լսել եմ, սպասում են նոր ռազմանավերի, որոնք կարող է հասնել մինչև Սև և Կասպից ծով՝ ահռելի վնաս հասցնելով հակարակորդին։ Դուրս է գալիս, որ Արմավիրը մեր համար ռազմավարական մեծ նշանակություն ունի և եթե 6, 8 10 շենքերի բակը և Ռ. Եղոյան փողոցը ասֆալտապատեն դա անդառնալի կլինի մեր համար։ Հ. Գ. ՄԻ ԽՈՍՔՈՎ ԱՍԱԾՍ ԷՆԱ, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉԻՆ ԷԼ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ։ Հ. Գ. 2 Մի օր բակի երեխեքին հարցնում եմ էս ինչ եք անում, երեխեքը թե բա՝ հայաթի ջուրն ենք մաքրում, որ ֆուտբոլ խաղանք։ Ինչ վատա մանկությունից հիշելու բան կունենան։ Մոռացա նշեմ, որ ես այդ շենքի բնակիչ չեմ, կարծում եմ կարևոր հանգամանք է»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր