211652_close_icon
views-count8826 դիտում article-date 20:39 05-05-2019

Ամերիկահայ գեներալը դարձավ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի ղեկավար. Rusarminfo.ru

Ամերիկյան բանակի գեներալ-լեյտենանք Ջեֆրի Հարիգյանը նշանակվել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար, հայտնում է [url=https://rusarminfo.ru/2019/05/04/general-armyanin-iz-ssha-vozglavil-voenno-vozdushnye-sily-nato/?fbclid=IwAR1I6EV8yxaOs68VCNscXwSRLcyoNyDox0VDe0lHZyihCEMUGbJeT9oR_QU]Rusarminfo.ru[/url]-ն: Երդման արարողության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Գերմանիայում՝ Ռամշտայն ավիաբազայում: Մինչ նշանակումը հայազգ գեներալը զբաղեցնում էր Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնը, իսկ ավելի վաղ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի օդային գործողությունների հրամանատարն էր: «Վստահ եմ, որ Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում իմ նախկին փորձը նոր պաշտոնում օգտակար կլինի», ասելէ Ջեֆրի Հարիգյանը:

Նմանատիպ նյութեր