211652_close_icon
views-count1175 դիտում article-date 22:54 05-05-2019

Իսկ գիրքը ու ՀԿ գործունեությունը մասնագետ հոգեբանների֊հոգեբույժների փորձաքննությունը անցե՞լ է

Տնտեսագետ Հայկ Բալանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեխաներին կրթե՞լ եք ուզում։ Շատ լավ։ Հայկական հեռուստատեսությունը, ներքնազգեստի փողոցային գովազդները օրը 24 ժամ «կրթում» են երեխաներին, քարոզելով որ մարմինը հաճելի բան է, պետք է այն օտագործել առանց զսպանակների։ Մի անգամ մեր կիսաբաց տրուսիկ հեռուստատեսության հարցերով ձեն տվել ե՞ն։ Ասենք, օրենքի նախաձեռնություն, հաղորդումների ժամեր, հաղորդումից առաջ զգուշացում տարիքային սահմանափակման մասին ու երեխաներին հեռացնելու պահանջի մասին, եթերի վերահսկում և այլն։ Խոսքի ազատության հետ կապ չունի, ամենուրեք կիռարվում է ու շատ խիստ։ Որովհետև եթե տուպոյ մայրիկը ու տատիկը նստած ՏՎ են նայում երեխաների ներկայությամբ, ոչ մի գքրույկ ոչինչ չի փոխի։ Հեռուստացույցն ու յութուբի կլիպերն են հիմնական դաստիրակը։ Իսկ գրքույկ պետք է․ ծնողների համար, հատկապես չաշխատող մայրերի, որ իրենք կարողանան բացատրել աղջկան անհրաժեշտը։ Մեզանում հետաքրքիր երևույթ եմ տեսնում․ ամուսինը կնոջը չի թողնում որոշ շորեր հագնել ( իրականում կիսահանվել ) ու կինը իր դստերը հագցնում է այնպես, ինչպես ինքը կուզենար հագնվել․ բաց ու սեքսուալ։ Ամուսինը ու աղջիկը չեն ջոգում, կինը բավարարված է։ Հետո աղջիկը մեծանում է հագնվելու այդ նորմի մեջ ու տելեվիզորով տեսածը փորձում է փորձել։ Գիրքը մեծերի համար է անհրաժեշտ։ Իսկ երեխաների պարագայում պետք է ընդունել, որ հայ ստանդարտ երեխան մինչև դեռ 10, երբեմն 12 տարեկան դեռ շնիկ է, փիսիկ է, այծիկ է, ոչ թե աղջիկ, կամ տղա։ Ռուս, ֆրանսիացի կամ աֆրիկացի երեխան այդպիսին չի, տարբեր ազգերի մոտ հասունաման տարբեր տեմպեր են։ ՈՒ էդ որ դրսում գրել են 3-6 տարեկանից կարելի է կրթել՝ մեզանում հակառակ էֆեկտն է տալու։ Քնած ու դեռ չկայացած ուղեղի առջև նոր աշխարհ է բացվելու, որը անառողջ հետաքրքրություն է առաջացնելու։ Դիմելու են հորը֊մորը, որոնք էլ չգիտեն ինչ ասեն, որովհետև իրենք այլ սերնդի ու դաստիրակության մարդիկ են։ Պատասխան չեն ստանալու, գնալու են էլի ընկերների մոտ ու յութուբ, բայց չունենալով այդ ինֆորմացիան ընկալելու ու մարսելու ուղեղ ու հասունութուն։ 3-6 տարեկանը շուտ է, մեր պարագայում անիմաստ շուտ է։ Էդ տուպոյ գրանտատուներին բացատրեք։ Հակառակ էֆֆեկտն է տալու։ Կարաք պրոֆեսիոնալ հոգեբույժներից հարցնեք։ Ի դեպ, իսկ գիրքը ու ՀԿ գործունեությունը մասնագետ հոգեբանների֊հոգեբույժների փորձաքննությունը անցել է՞։ Այս հարցը ուղղում եմ տիկին Զառա Բաթոյանին, որը հայտարարում է, որ նախարարության հետ աշխատող մասնագիտացված կառույցն է։ ՀԿ-ն առողջապահական ծառայությունների լիցենզիա չունի ու չի կարող ունենալ։ Այդ դեպքում մասնագիտացվածության չափանիշը մասնագետ լինելու հետ կապ ունի թե չէ՞, և եթե ունի, ապա ինչպե՞ս է այդ մասնագետ լինելը հաստատվել։ Իրենց ծրագրերը էքսպերտիզա ու կադրերը որակավորում անցել ե՞ն։ Խիստ կասկածում եմ, որովհետև մասնագետը կասեր, որ հայ երեխան ռուսից-ֆրանսիացուց մի 3 տարով ավելի «փոքր» է, ինֆանտիլ բառը չեմ ուզում օգտագոծել։ Բոլոր հետևանքներով։ Իսկ եթե իսկապես ուզում եք գործ անել, ապա սկսեք մեծերի համար գրքից ու մեր կիսախելառ հեռուստատեսությունից»։

Նմանատիպ նյութեր