211652_close_icon
views-count2019 դիտում article-date 20:20 05-05-2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հաջողության չի հասել Ալի Ալիեւի հուշամրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 1-3-ը Մախաչկալայում մասնակցել է աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիևի 50-րդ հուշամրցաշարին: Հայ ըմբիշները ձեռնունայն են վեադարձել մրցաշարից: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Մախաչկալայում հանդես են եկել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ), Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ): Թիմի հետ Մախաչկալա էր մեկնել նաև հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, ինչպես նաև մրցավար Աշոտ Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր