211652_close_icon
views-count8195 դիտում article-date 17:45 05-05-2019

«30 տարի անց Հրազդան մարզադաշտում». մանրամասներ Ձախ Հարութի բացառիկ համերգի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում կներկայանա բացառիկ համերգով: «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող համերգային երեկոյին արտիստը կներկայացնի ինքնատիպ համարներ: Համերգն այս խորհրդանշական մարզադաշտում անցկացնելու գաղափարը միջոցառման կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, արտիստի ընկեր Խաչիկ Եղոյանինն է, ում հետ զրուցել ենք այս բացառիկ համերգի մասին: [b]-Պարոն Եղոյան, խնդրում ենք, նախ ներկայացրեք համերգի գաղափարը, ինչպե՞ս այն առաջացավ։ [/b] -Դեռ երկու տարի առաջ, երբ մայիսյան հաղթանակների կապակցությամբ Հարութ Փամբուկչյանի «Իմ կյանքը» խորագրով մենահամերգը կազմակերպեցի Մարզահամերգային համալիրում, արդեն ծնվել էր այն գաղափարը, որ հաջորդ համերգը պետք է կազմակերպվի Հրազդան մարզադաշտում: Դե, այն ժամանակ դեռ երկու տարի կար, բայց ահա արդեն փաստի առաջ ենք: [b]-Հրազդան մարզադաշտը շատ խորհրդանշական վայր է համերգի անցկացման համար։ [/b] -Հրազդան մարզադաշտը պատահական չեմ ընտրել: Այդ մարզադաշտը 30 տարի առաջ տեղավորում էր 75000 հանդիսատես: Ձախ Հարութը 6 օր շարունակ 100 000 հանդիսատեսով լեփ-լեցուն համերգներ է անցկացրել, ողջ հասույթն էլ տրամադրել է աղետի գոտուն: Այդ համերգներին մասնակցած սերունդները դրանք մինչ օրս մեծ սիրով ու ջերմությամբ են հիշում: Կարծում եմ, որ սա պատմական քայլ է, և այն չնշելը պարզապես նման իրադարձությունն անտեսել կլիներ: Մարդկության ամենամեծ թշնամին անտարբերությունն է, մենք պիտի ուշադիր լինենք միմյանց նկատմամբ և հիշենք մեր մեծերին: 30 տարի առաջ արած այս քայլը հայրենասիրական մեծ նշանակություն ուներ, այն մեծ տոն էր հայ ազգի համար, և մեզնից մեկը պարտավոր էր հիշել այդ մասին: Այնպես ստացվեց, որ ինձ վիճակվեց այդ բախտը: [b]-Ի՞նչ երգեր է կատարելու Ձախ Հարութը համերգին, արդյոք կլինե՞ն պրեմիերաներ և անակնկալներ։ [/b] -Ձախ Հարութի բոլոր երգերը՝ թե՛ հները, թե՛ նորերը, շատ սիրված են: Վստահեցնում եմ, որ ծրագիրը լինելու է ինքնատիպ, արթնացնելու է ջերմ և գեղեցիկ հուշեր և լի է լինելու պատմություն կերտող պահերով: Սպասվում են բազում անակնկալներ, որոնք դեռ չենք բացահայտի: ս [b]-Համերգին հանդես են գալու նաև Ձախ Հարութի ընկերները։ Ի՞նչ երգեր են նրանք կատարելու, արդյոք կլինե՞ն զուգերգեր։ [/b] -Հունիսի 30-ին Հրազդան մարզադաշտում կայանալիք համերգին կմասնակցեն նաև երգչի ընկերները՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Անդին, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը: Մեր ամենասիրված և ճանաչված էստրադային աստղերը բազմիցս են հանդես եկել վարպետի հետ նույն բեմահարթակում: Նրանք ցանկացան ներկա գտնվել այս իրադարձությանը և սիրված արտիստի կողքին լինել: Կլինեն զուգերգեր, կլինեն հետաքրքիր ու ինքնատիպ համարներ, որոնք անտարբեր չեն թողնի հանդիսատեսին: [b]-Ինչպե՞ս են ընթանում համերգի կազմակերպչական աշխատանքները։ [/b] -Համերգի կազմակերպչական աշխատանքները շատ լավ են ընթանում, ամեն ինչ ընթանում է պլանավորվածի պես: Հուսամ՝ ամեն ինչ կանցնի բարձր մակարդակով: [b]-Ի՞նչ սպասելիքներ ունի Ձախ Հարութը, ինչպե՞ս է պատրաստվում համերգին։ [/b] -Ձախ Հարութը նույնիսկ ամենասովորական կորպորատիվ և անձնական երեկոներին է լուրջ կերպով պատրաստվում: Նա նույնիսկ տարիներ շարունակ իր կատարած երկացանկն է յուրաքանչյուր իրադարձությունից առաջ մի քանի օր փորձում: Պատկերացրեք՝ թե ինչ պատասխանատվությամբ է նա պատրաստվում այս համերգին: Մի քանի օրից Ձախ Հարութն արդեն կլինի Հայաստանում՝ պատրաստվելու է համերգին, մասնակցելու է փորձերին և կազմակերպչական աշխատանքներին, որպեսզի գեղեցիկ և անմոռանալի համերգ նվիրի իր երկրպագուներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր