27210 դիտում
15:53 05-05-2019
Այսօր ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողի տոնն է, ովքեր իրենց արիության մասին ապացուցեցին նաև արցախյան և ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 5-ին, Հայաստանում նշվում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության տոնը։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Ռազմական ոստիկանության ծառայողներին օրվա՝ մասնագիտական տոնի առթիվ, ովքեր իրենց արիության, հայրենիքի նվիրվածության մասին հերթական անգամ ապացուցեցին նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։
Մեծ թվով ՌՈ աշխատակիցներ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի սպաների, զինվորների, Ռազմական ոստիկանության իրենց գործընկերների հետ գտնվեցին առաջնագծում, սակայն որոշ պատգամավորների, պետական չինովնիկների նման չտարվեցին սելֆիներով ու ցուցադրական «մեյմունություններով», այլ գիշեր ու զօր անառիկ պահեցին իրենց վստահված առաջնագիծը։ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը հարուստ ու մեծ պատմություն ունի, որի նախին պետերը մեծ ավանդ են ունեցել նորանկախ հանրապետության կայացման գործում։
Նման պետեր են եղել ՀՀ նախկին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, երջանկահիշատակ Վահրամ Խոռխոռունին, նախկին պետ գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը և ներկայիս Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը:
Կրկին անգամ շնորհավո՛ր Ձեր տոնը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4147 դիտում
18:16 15-04-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (14.04.2024 թ․)