211652_close_icon
views-count95963 դիտում article-date 14:46 05-05-2019

Արտակարգ դեպք Երևանում. Շենգավիթի ոստիկանները որոնում են ճիվաղին, ով իր սեռական օրգաններն է ցուցադրել 12–ամյա երեխաներին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 3-ին Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած միջադեպի փաստով: Շենգավիթի ոստիկանություն է դիմել Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Է. Ա.-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի Հ. Հովհաննիսյան փողոցում գործող թիվ 173 հիմնական դպրոցի մոտ անհայտ մակնիշի և համարանիշի մոխրագույն ավտոմեքենայի վարորդը իր մոտ է կանչել իր աղջկան՝ 12-ամյա Կ.Վ.-ին և համադասարանցի, 12-ամյա Ա.Լ.-ին և նստեցրել ավտոմեքենայի մեջ ու ցուցադրել իր սեռական օրգանները: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջացառումներ՝ ճիվաղին ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր