211652_close_icon
views-count5517 դիտում article-date 14:38 05-05-2019

Սիրելի՛ ծնողներ, վստահե՛ք ձեր երեխային, օգնե՛ք պատմել սեռական բռնության հնարավոր դեպքի մասին. Զարուհի Բաթոյան

Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2019/05/05/1124036/] ավելի վաղ [/url]հայտնել էինք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ իր վրդովմունքը հայտնելով նախօրեին «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցած դեպքի առնչությամբ: Քիչ առաջ նախարարն այս առնչությամբ հերթական գրառումն է կատարել՝ դրան կցելով աղմկահարույց գիրքն ամբողջությամբ: «Սեռական բռնության այն դեպքերը, որոնց առնչվում ենք մեր աշխատանքի ընթացքում, ամեն անգամ ապշեցնում են ինձ, թվում անհնարին։ Սիրելի՛ ծնողներ, վստահեք ձեր երեխային, վերահաստատեք, որ սիրում եք նրան և կաջակցեք ցանկացած պարագայում, օգնեք պատմելու սեռական բռնության հնարավոր դեպքի մասին և, ամենակարևորը, մի՛ մեղադրեք նրան կատարվածի համար։ Իսկ թե ինչ գրականությունից եք նախընտրում օգտվել երեխայի հետ որևէ թեմայով խոսելու համար, ընտրում եք միայն դուք»,- գրել է Զարուհի Բաթոյանը:

Նմանատիպ նյութեր