211652_close_icon
views-count2572 դիտում article-date 16:11 05-05-2019

Կալիֆոռնիայի փողոցներում ռոբոտ-ոստիկան է հայտնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարզվում է Robocop-ն այլևս ֆանտաստիկ ֆիլմի հերոս չէ, այլ իրականություն: ԱՄՆ SRI International գիտահետազոտական ինստիտուտից Ռուբեն Բրյուերն իր ավտոտնակում իրավապահների էլեկտրոնային մեխանիկական օգնական է հավաքել և փորձարկել: Մոտ ապագայում ռոբոտ- ոստիկանը կսկսի իր ծառայությունը ԱՄՆ իրավապահ մարմինների վարչությունում: «Ոստիկանությունը տարեկան ստուգում է 16915140 վարորդի: Այդ թվում՝ 195078 վարորդ և 4488 սպա ֆիզիկական բռնության են ենթարկվում: Մահացել է 89 վարորդ և 11 իրավապահ: Թերևս մարդկային վտանգավոր փոխհարաբերությունների պատճառով ժամանակն է այս աշխատանքը փոխանցել ռոբոտին, որը չի վնասվի կամ չի տուժի», – Բրյուերը մեկնաբանել է նախագծի մասին պատմող տեսանյութը: Ռոբոտը մարդու նման չէ, բայց գյուտարար Բրյուերը նրա գլխին սաղավարտ է դրել։Աշխատում է մարտկոցով: Այն հատուկ կոնստրուկցիայով կցվում է մեքենային, իսկ ստուգելու համար հատուկ ձողի միջոցով «մոտենում» է վարորդի պատուհանին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր