211652_close_icon
views-count2806 դիտում article-date 17:00 05-05-2019

Հունաստանում ավտոմեքենան բախվել է գնացքին. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունաստանում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 2 հոգի: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրը տեղեկացնում է, որ Տրիֆոլո համայնքի տարածքում բախվել են գնացքն ու ավտոմեքենան: Բախման հետևանքով կա 2 զոհ: Նշվում է, որ 54-ամյա վարորդը մեքենայով փորձել է հատել երկաթգիծը, սակայն չի հասցրել: Գնացքը մեծ արագությամբ բախվել է մեքենային ու քարշ տվել գծերով մի քանի հարյուր մետր: Ավտովթարի հետևանքով մահացել է վարորդն ու նրա 74-ամյա ուղևորուհին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր