211652_close_icon
views-count2180 դիտում article-date 18:04 05-05-2019

Մեղրիի ոստիկանները զինաթափել են քաղաքացու

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, մայիսի 3-ին, ժամը 15.20-ին, ապօրինի զենք-ռազմամթերք կրելու կասկածանքով բաժին բերման են են թարկվել 41-ամյա Միքայել Հ․-ին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի խզակոթով «ԱԿՄ» ինքնաձիգ՝ առանց պահունակի, իսկ զինվորական ուսապարկից՝ 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի մեկ պահունակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր