211652_close_icon
views-count46439 դիտում article-date 22:00 04-05-2019

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 44-ամյա վարորդը Lexus-ով բախվել է 42-ամյա վարորդի Opel-ին, կան վիրավորներ, ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 44-ամյա Դավիթ Սարգսյանը իր վարած Lexus GX մակնիշի 15 GZ 005 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում, «ՇԵՆԱ» մթերային խանութի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Արմավիր քաղաքի բնակիչ, 42-ամյա Սերգեյ Դանիելյանին պատկանող Opel մակնիշի 35 ZX 537 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի շտապ բուժօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհայյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդը, իսկ Opel-ի վարորդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Լուսանկարները՝ Արմեն Ստեփանյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր