211652_close_icon
views-count52776 դիտում article-date 22:21 04-05-2019

Չելյաբինսկի շրջանում տեղի է ունեցել զանգվածային սպանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանի Նյազեպետրովսկ քաղաքում տեղի է ունեցել զանգվածային սպանություն: Մասնավոր բնակարանում հայտնաբերվել են չորս մեծահասակների և քառամյա երեխայի դիեր, բոլորը դանակի հարվածներից ստացած վերքերով: «Հայտնի է, որ տանտերերին՝ տղամարդուն և նրա ընկերուհուն, հյուր են եկել ընկերուհին՝ երկու երեխաներով, և եվս մեկ տղամարդ: Տանը ալկոհոլ են օգտագործել», հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը: Տանը նաև մանկական սայլակ են գտել, որտեղ փոքրիկ երեխա է եղել: Նա ողջ է և գտնվում է հիվանդանոցում, բժիշկները գնահատում են նրա վիճակը: Սպանված կանանցից մեկն ուներ անչափահաս երեխա, որն այդ պահին տատիկի տանն է եղել: Սկսվել է հետաքննություն: Գործի վերահսկողությունը իր վրա է վերցրել ՌԴ քննչական ծառայությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր