211652_close_icon
views-count4073 դիտում article-date 20:18 04-05-2019

Vivaro ընկերությունը, Cercle-ը և The Triângûlum-ը մայիսի 6-ին Գառնիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Vivaro ընկերությունը, Cercle-ը և The Triângûlum-ը մայիսի 6-ին Գառնիում Vivaro ընկերությունը մայիսն էլեկտրոնային երաժշտության ամիս է հայտարարել և աջակցում է մայիսի 6-ին պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Գառնու տաճարում կայանալիք “Cercle invites Acid Pauli at Garni Temple” միջոցառման կազմակերպմանը: Այն հեռարձակվելու է ֆրանսիական “Cercle” մեդիա կազմակերպության կողմից, որը աշխարհի տարբեր վայրերում բազմիցս նման միջոցառումներ է կազմակերպել:  Միջոցառման վերաբերյալ ամենահաճելի փաստը թերևս այն է, որ տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ “Cercle”-ը նման մեծամասշտաբ նախագիծ է իրականացնում: Միջոցառման շրջանակներում ելույթ կունենա հայտնի արտիստ Acid Pauli-ն: Երաժշտական երեկոն կմեկնարկի հայազգի երաժիշտ Viken Arman-ի և կավարտվի լոկալ դիջեյներ Leo Aniram-ի և KAÍ-ի ելույթներով: Օրեցօր աշխարհում ավելի է նկատվում էլեկտրոնային երաժշտության նկատմամդ աճող հետաքրքրությունը, և այսօր բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում ժամանակակից երաժշտության այս ուղղությունը խթանելու և զարգացնելու նպատակով: Ինչ վերաբերում է վայրերի ընտրությանը, ապա այն նպատակ ունի գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը և ճանաչելի դարձնել տարբեր երկրների պատմական վայրերը, ուշադրություն հրավիրել դրանց գեղեցկության և պահպանման կարևորության վրա: Բաց չթողնե՛ք այս խելահեղ [url=https://www.facebook.com/events/399266190910694/]միջոցառումը: [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր