211652_close_icon
views-count4771 դիտում article-date 13:34 04-05-2019

Ադրբեջանի զինուժն Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 28-ից մայիսի 4-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր