211652_close_icon
views-count1334 դիտում article-date 11:32 04-05-2019

ԱՄՆ-ի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է հնչել. կան տուժածներ

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Յոքիգան քաղաքում գործող քիմիական գործարանում պայթյուն է որոտացել։ Այ դմասին հայտնում է Tass գործակալությունը՝ վկայակոչելով տեղի շերիֆի Twitter-ի իջում տեղադրված տեսանյութը։ Պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 4 մարդ։ Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ։ Այս պահին ճշտվում է պայթյունի պահին գործարանում գտնվող աշխատաողների թիվը։ Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները։ Նշվում է նաև, որ պայթյունը գործարանին մեծ վնաս է հասցրել։ Ճշտվում են տեղի ունեցածի հանգամանքները։

Նմանատիպ նյութեր