211652_close_icon
views-count1970 դիտում article-date 09:43 04-05-2019

ԱԳՆ-ն տարօրինակ մեսիջ է ուղարկել ԵՄ-ին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԵՄ-ն Հայաստանին առաջարկել էր տրամադրել բարձրակարգ խորհրդատուներ, որոնք պետք է աշխատեին նախարարություններում որպես խորհրդականներ, և ապահովեին ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման ընթացքը: Եվրոպական այս կառույցի ներկայացուցիչները հասկացել են, որ գործող իշխանությունները չունեն համապատասխան կադրեր, փորձ և ոլորտի վերաբերյալ պատշաճ գիտելիքներ ու ռեսուրս համաձայնագիրը տեղից շարժելու համար: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ չնայած Բրյուսել կատարած առաջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է այդ առաջարկության հետ, շնորհակալություն հայտնել ԵՄ-ին նման նախաձեռնության համար, ու նրանք էլ իրենց հերթին սկսել էին այդ գործընթացի իրականացմանն ուղղված քայլեր իրականացնել, այդուամենայնիվ, այս ամիսների ընթացքում, ըստ ամենայնի, վախենալով ռուսական կողմի դիրքորոշումներից ու մոտեցումներից, արտգործնախարարության մակարդակով ԵՄ-ին մեսիջ են ուղարկել, որ այդ առաջարկի կարիքն այլևս չկա: Բրյուսելում այս ամենից ոչ միայն տարակուսել են, այլ նաև բավականին նյարդայնացել ու իրենց դժգոհությունն են հայտնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր