211652_close_icon
views-count2225 դիտում article-date 20:21 03-05-2019

Զորախաղերին Արցախի ՊԲ մոտոհրաձգային ուժերը ցուցաբերել են մարտական վարպետության բարձր մակարդակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող տանկային բրիգադի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ, մայիսի 3-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էր ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորախաղերի ընթացքում մոտոհրաձգային ուժերը գործել են գերազանց արագությամբ և ցուցաբերել մարտական վարպետության բարձր մակարդակ: Արդյունքում՝ յուրային ուժերը կարողացել են ջախջախել պայմանականորեն կրակային բնագիծ մխրճված հակառակորդին և, նախապես հետ քաշված ստորաբաժանումների հետ իրականացնելով հակագրոհ, վերականգնել առաջնային գծի ելակետային իրադրությունը: Պայմանական մարտադաշտում անձնակազմը ցուցադրել է մարտավարական առումով գրագետ ու համարձակ գործողություններ, ստեղծագործ կառավարում, ռազմական տեխնիկային ու սպառազինությանը տիրապետելու բարձր մակարդակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր