1708 դիտում
20:34 03-05-2019
ՀՀ-ում մամուլի ազատության պաշտպանությունն անդառնալի առաջընթաց է գրանցել. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը
Մայիսի 2-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես եկավ ելույթով։
Իր ելույթում դեսպան Պապիկյանն ընդգծեց մամուլի առանցքային դերն անցած տարվա ապրիլին և մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Ժողովրդական ընդվզումը և Թավշյա հեղափոխությունն ի ցույց դրեցին խոսքի ազատության կարևորությունը, ինչպես նաև՝ հայ հանրության և քաղաքացիական հասարակության քաղաքական հասունությունը։
Դեսպան Պապիկյանը նշեց նաև, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններն անդառնալի առաջընթաց են գրանցել հատկապես խոսքի և մամուլի ազատության պաշտպանության բնագավառում։ Այս առաջընթացը հստակ արձանագրվել է Լրագրողներ առանց սահմանների (Reporters without borders) կազմակերպության կողմից հրապարակված 2019 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ցուցանիշային աղյուսակում, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 61-րդ հորիզոնականը շուրջ 180 երկրների շարքում՝ բարելավելով իր ցուցանիշը 19 կետով։
Դեսպանն ընդգծեց, որ անկախ և ազատ մամուլը կարող է դրական դերակատարում ունենալ նաև հակամարտությունների համատեքստում՝ արժանահավատ տեղեկատվության տրամադրման, խաղաղության, վստահության և հաշտեցման խրախուսման միջոցով։ Դեսպանը նաև նշեց լրագրողների պաշտպանության ուղղությամբ, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում, անհրաժեշտ միջոցների ձեռնարկման կարևորությունը։
Դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Հայաստանի կառավարության և ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջև հաստատված սերտ համագործակցությանը՝ նշելով, որ այն իր նպաստն է բերում նաև Հայաստանում բազմակարծության և ազատ մամուլի հետագա զարգացմանը։
Նմանատիպ նյութեր
1861 դիտում
22:26 08-02-2019
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ
Այս բաժնից
409 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
835 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
715 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը