211652_close_icon
views-count2517 դիտում article-date 15:40 03-05-2019

2019թ.-ի ապրիլին ներմուծվել է 9481 ավտոմեքենա, 2018թ-ի ապրիլին՝ 4324․ ՊԵԿ նախագահի տեղակալ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է 2019 թվականի ապրիլ ամսին ներմուծված մեքենաների թիվը։ «2019թ-ի ապրիլ ամսին ներմուծվել է 9481 ավտոմեքենա: 2018թ-ի ապրիլ ամսին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա, ինչը նշանակում է, որ նախորդ ամիս արձանագրել ենք 119% աճ: Հաշվի առնելով աճի տեմպերը, ուզում եմ հիշեցնել, որ կարող եք ձեր ավտոմեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում. Արարատյան (Նորագավիթ) Արևմտյան (Կարգո տերմինալ) Հարավային (Սիսիան) Հյուսիսային (Գյումրի) Արևեյան (Վանաձոր) Ինչպես նաև հիշեցնում եմ, որ Նորագավիթում հունվար ամսվանից սկսած շաբաթ օրերը լրիվ աշխատանքայի օրեր են»,-գրել է Ներսիսյանը։

Նմանատիպ նյութեր