211652_close_icon
views-count1208 դիտում article-date 16:50 03-05-2019

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանն աշխատանքային ճաշ է ունեցել հայ-բրիտանական պառլամենտական խմբի նախագահ Սթիվեն Փաունդի հետ

Մայիսի 1-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանն աշխատանքային ճաշ ունեցավ ՄԹ Համայնքների պալատի անդամ, հայ-բրիտանական պառլամենտական խմբի նախագահ Սթիվեն Փաունդի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-բրիտանական հարաբերությունների ներկայիս մակարդակը և տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման, արտաքին քաղաքական օրակարգի, տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ, մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացը: Արման Կիրակոսյանը տեղեկացրեց Սթիվեն Փաունդին ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի կազմի ձևավորման մասին: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձան բարեկամական խմբի գործունեությանը՝ ընդգծելով փոխադարձ այցերի և այս հարթակում աշխատանքներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Կողմերը մտքեր փոխանակեցին նաև արդի տարբեր միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Քննարկվեցին նաև տարբեր միջազգային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր