211652_close_icon
views-count1115 դիտում article-date 15:15 03-05-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 2-ից 3-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության 21, մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 11, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6, յուրացման կամ վատնման 4, ծեծի 3, կողոպուտի և սպանության սպառնալիքի 2-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, սառը զենք կրելու, փաստաթղթի կեղծիքի, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու ու զենքի հափշտակության 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր