211652_close_icon
views-count2756 դիտում article-date 14:51 03-05-2019

Նիկոլն այլևս սպառված ա, իսկ նրա իշխանության մնալու ամեն մի օրը Հայաստանը հետ է տանում․․․․Մենուա Հարությունյան

[b]Մենուա Հարությունյանը գրում է. [/b] Այս օրերին քաղաքացիների կողմից ամենաշատ հնչող հարցը հետևյալն ա․ լավ բա վերջը ի՞նչ ա լինելու․․․ Մարդիկ սկսել են համատարած չվստահել Նիկոլին կամ արդեն կասկածում են, որ Նիկոլը կարողանալու ա տնտեսական զարգացում ապահովել ու մարդկանց կյանքը բարեկեցիկ դարձնել․․․ Ժամանակն է , նոր քաղաքական օրակարգ ձևավորելու և հասարակությանը ներկայացնել հստակ ծրագիր, թե ինչպես է զարգացնելու Հայաստանը, ինչ պետք է անել մարդկանց կյանքը բարեկեցիկ դարձնելու համար։ Այլևս մեր քաղաքացիների մտածելու կարողություն ունեցող հատվածը համոզված է, որ Նիկոլը տնտեսություն զարգացնող չէ, որ Նիկոլի հետ հույսեր կապել չի կարելի և մարդիկ մտովի նոր լիդեր, նոր ուժ են որոնում, ում հետ կարելի է հույսեր կապել․․․ Ժամանակն է նստելու և նոր, մրցունակ ու իրատեսական տնտեսական հայեցակարգ ձևակերպելու և պետք է վերանալ անձերին հավատալու պրակտիկայից ու իսկապես գնալ այն ուժի հետևից , որը կներկայացնի հստակ ծրագիր և այդ ծրագիրը կյանքի կոչելու կարող թիմ ու մեխանիզմներ․․․ Նիկոլն այլևս սպառված ա, իսկ նրա իշխանության մնալու ամեն մի օրը Հայաստանը հետ է տանում․․․

Նմանատիպ նյութեր