211652_close_icon
views-count3620 դիտում article-date 14:50 03-05-2019

Գագիկ Ծառուկյանը և Արթուր Վանեցյանը մասնակցեցին սիրողական ֆուտբոլի մրցաշարի բացման արարողությանը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մայիսի 2-ին Արտաշատում մասնակցեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սիրողական ֆուտբոլի փոխանցիկ գավաթի` Արարատի մարզային խաղարկության բացման հանդիսավոր արարողությանը: Ողջույնի խոսքում ՀԱՕԿ նախագահը շեշտեց, որ այսպիսի միջոցառումներ պետք է անցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում. «Սա լավ հնարավորություն է ֆուտբոլի սիրահարների համար: Մենք պարոն Վանեցյանի հետ միասին պատրաստ ենք աջակցել այսպիսի միջոցառումների կազմակերպմանը՝ ցանկացած մարզում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց միջոցառման անցկացումը: «Հարգելի ֆուտբոլասերներ, սա շատ կարևոր միջոցառում է, որը միտված է մասսայական սպորտի զարգացմանը և, մասնավորապես, ֆուտբոլի մասսայականացմանը»,- նշեց Արթուր Վանեցյանը: Մրցաշարին կմասնակցեն 86 թիմեր՝ 2 տարիքային խմբերում (մինչև 18 տարեկան և 18-ից բարձր): Հանդիպումները կանցկացվեն շաբաթ և կիրակի: Մրցաշարը կավարտվի օգոստոսին:

Նմանատիպ նյութեր