211652_close_icon
views-count3635 դիտում article-date 14:43 03-05-2019

«Տուն Տեղ» նախագիծն այլևս իրականություն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ViVARO ընկերության VNews լրատվական բաժինը «Արմենիա» և «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերություններով ներկայացնում է իր տեսակի մեջ  եզակի և մասշտաբային  «Տուն Տեղ» հեռուստանախագիծը, որի շրջանակում կներկայացվեն բնակարանի գնման, վերանորոգման, ձևավորման և կահավորման հետ կապված գրեթե բոլոր խնդիրները և կառաջարկվեն բոլոր հնարավոր լուծումները: «Տուն Տեղ» հեռուստանախագիծը հեռարձակվելու է մայիսի 12-ից՝ «Արմենիա» և «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքներով : Յուրաքանչյուր թողարկում լինելու է թեմատիկ, և դրանցից յուրաքանչյուրի ընթացքում մանրամասն ներկայացվելու է այս կամ այն աշխատանքի համար անհրաժեշտ ապրանքատեսականին, դրա գները և որակական հատկությունները, ինչպես նաև աշխատանքի կատարման նրբությունները և գնային քաղաքականությունը»,- այս մասին տեղեկացնում է նախագծի հեղինակ և հաղորդավար Կարեն Գրիգորյանը, որը հանդիսանում է VNews – Business & Tech բաժնի խմբագիրը։ Նախագիծն ունի  երկու խորագիր, որոնցից մեկը՝ «Հայկական դիզայն»-ը ընդգրկվելու է ամեն մի թողարկման մեջ և ներկայացնելու է հայկական դիզայնի ճանաչված գործիչներին, իսկ մյուսը՝ «Դիզայնթրենդ»-ը ոչ միայն ընդգրկվելու է ամեն մի թողարկման մեջ, այլև՝ ներկայացնելու է դիզայնի ոլորտում առկա տենդենցները և համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների ու դիզայներների ինտերիերի ձևավորման յուրահատուկ մոտեցումները: Նորություններին կարող եք հետևել «Տուն Տեղ» հեռուստանախագծի պաշտոնական  [url=https://www.facebook.com/tuntegh/]ֆեյսբուքյան էջից[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր