211652_close_icon
views-count2256 դիտում article-date 12:00 03-05-2019

Առաջատար մարքեթոլոգները կքննարկեն արդի մարքեթինգի տենդենցները

«Մարքեթինգի տենդենցները. Ի՞նչն է աշխատում» խորագրի ներքո քննարկում կանցկացվի ոլորտի առաջատար մարքեթոլոգների մասնակցությամբ: Արդի մարքեթինգի տենդենցները քննարկելու նպատակով կազմակերպվող հանդիպում-քննարկումը կանցկացվի մայիսի 4-ին, ժամը 19:00 Wine Time-ում (Զաքյան 8): Միջոցառմանը հանդես կգան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանը, «Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը, «Մարքեթինգ Սիներջի» ընկերության հիմնադիր Գարիկ Կուրղինյանը, Renderforest ընկերության մարքեթինգի թիմի ղեկավար Ռոման Դանեղյանը, Smartology Digital Business Academy-ի հիմնադիր Արտակ Հարությունյանը, Marketers Community ընկերության հիմնադիր Ծովինար Սարգսյանը, «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը և մարքեթինգի փորձագետ Արթուր Արզումանյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի նաև «Էդիթ Պրինտ» հրատարակչության՝ վերջերս լույսընծայած Ալան Դիբի «1-Էջանոց մարքեթինգային պլան» գրքին: «Սա՛ է իրական մարքեթինգը».ահա այսպես է բնորոշում Ալան Դիբի գիրքը գործարար, «100 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերի հեղինակ Վահագն Դիլբարյանը: «1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքն իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է պարզ և արագ: Տառացիորեն մեկ էջի շրջանակներում յուրաքանչյուրը կկարողանա հեշտությամբ քարտեզագրել իր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի հերոսի: Ի դեպ, նշենք, որ «1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքը Ամազոն կայքում բացառիկ հաջողություն է գրանցում և չի իջնում բեսթսելերների ցուցակի առաջնակարգ հորիզոնականներից:

Նմանատիպ նյութեր