211652_close_icon
views-count13505 դիտում article-date 12:25 03-05-2019

Նպաստներից օգտվելու համար դիմող ընտանիքն այսուհետ չի ներկայացնելու վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու և ընտանեկան, սոցիալական նպաստներից, հրատապ կամ մարդասիրական օգնություններից օգտվելու համար դիմող ընտանիքն այսուհետ չի ներկայացնելու բանկային ավանդների և ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները, տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, ըստ որի՝ լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն» և 2018 թվականի փետրվարի 1-ի N 72-Ն որոշումներում: Ընդունված որոշմամբ՝ այդ համակարգում հաշվառված ընտանիքների շուրջ 220.000 չափահաս անդամներ կազատվեն առևտրային բանկեր հաճախելու և վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ բերելու պարտավորությունից, ինչպես նաև՝ այն չբերելու պատճառով չեն զրկվի սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու իրավունքից: Միաժամանակ կվերանան նաև այդ նպատակով առևտրային բանկերում առաջացած հերթերը:

Նմանատիպ նյութեր