211652_close_icon
views-count1987 դիտում article-date 11:03 03-05-2019

Հեղափոխությունը խժռում է պետական ինստիտուտները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր հեղափոխություն խորքային գործընթաց է, որը տրանսֆորմացնում է հան­րային վերաբերմունքը արժեքների, պետա­կան ինստիտուտների, բազմաթիվ երևույթնե­րի հանդեպ, որոնց դեռ երեկ այլ հայացքով էր նայում հասարակությունը: Հայաստանում ան­ցած տարի տեղի ունեցած թավշյա հեղափո­խությունը բացառություն լինել չէր կարող: Մյուս կողմից՝ ՆիկոլՓաշինյանը, ըստ էու­թյան, իշխանության եկավ փաստացի սահմանադրական ճանապարհով՝ գոնե առերև­ույթ պահպանելով բոլոր լեգիտիմ ընթացա­կարգերը: Նույնիսկ այն բանից հետո, երբ անցած տարվա մայիսի 1-ին խորհրդարանը չհաստատեց նրա թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում, Երևանի փողոց­ներում ու հրապարակներում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ գրոհով չվերցրին ԱԺ շենքը կամ հաշվեհարդար չտեսան պատգամավորների հետ: Այս ամենը, անշուշտ, գովելի է ու թույլ տվեց, որպեսզի հեղափոխությամբ իշխանության եկած թիմը չունենա լեգիտիմության խնդիր: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը չկա­րողացավ դիմանալ հեղափոխականության գայթակղությանը արդեն վարչապետի պաշ­տոնում: Անցած մեկ տարվա իրադարձու­թյունները ցույց են տալիս, որ հետևողակա­նորեն վարկաբեկվել են պետական ինստի­տուտները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր