211652_close_icon
views-count2635 դիտում article-date 10:41 03-05-2019

Վազգեն Մանուկյանի՝ գնացքից թռչելու երրորդ փորձը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն օրերս հայտարարեց քաղաքական ակումբ ստեղծելու մասին՝ նշելով, որ այդ գաղափարը վաղուց ուներ։ Սա կարելի էր հասկանալ, եթե տարիներ շարունակ նա չղեկավարեր Հանրային խորհուրդը, որը հենց տարաբնույթ քննարկումների հարթակ պիտի լիներ։ Փաստորեն, այս քայլով Վազգեն Մանուկյանը նաև 2009-ից ՀԽ-ի իր ղեկավարման տարիների անպտուղ աշխատանքի գնահատականն է տալիս, փորձելով թաքցնել այն իրական նպատակը, որի համար ստեղծել են այդ ակումբը։ Մանուկյանը քաղաքական նոր հայտ է ներկայացնում։ Ստանալով ՀՀ և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահների թիմակիցների հավանությունը՝ նա կրկին վարչապետ դառնալու ճանապարհն է բռնել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա ցանկանում է նոր բևեռ ստեղծել, որը քաղաքական պատեհ առիթի դեպքում կլինի կիզակետում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր