211652_close_icon
views-count1134 դիտում article-date 11:14 03-05-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան» ժողովածուի երկրորդ հատորը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Մայր Աթոռի Արխիվի նախաձեռնությամբ լույս է ընծայել «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան» ժողովածուի երկրորդ հատորը: Այստեղ ներկայացված են 302 բազմաբնույթ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Գևորգյան հոգևոր ճեմարանին, Մայր Աթոռի թանգարանին, «Արարատ» ամսագրին, ինչպես նաև երջանկահիշատակ Գևորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կրոնաեկեղեցական գործունեությանը: Հատորում ներառված փաստաթղթերը թվագրվում են 1866-1923 թթ. և բաղկացած են հետևյալ բաժիններից` «Փաստաթղթեր», «Կենսագրական բառարան», «Անձնանունների ցանկ», «Տեղանունների ցանկ», «Փաստաթղթերի ցանկ»: Ժողովածուն կազմել է Գոհար Ավագյանը` ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խմբագրությամբ: Հատորի կազմման աշխատանքներին աջակցել է նաև ՀՀ Մշակույթի նախարարությունը: Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Նմանատիպ նյութեր