211652_close_icon
views-count2119 դիտում article-date 10:30 03-05-2019

Մնացորդները կարողանում են ֆեյսբուքյան մեծամասնությանը ներքաշել «փոթորկի» մեջ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Էս ինչ վիճակի է հասել մեր հարգարժան վարչապետը, խեղճ մարդը հոգնել էր ԵՏՄ նիստում, սուրճ էր ուզում, էն Մեդվեդևն էլ մի գլուխ կատակում էր, թե՝ «Կուդա պերեյդյոմ»: Դա էլ մի կողմ. ինչքան «կոռուպցիոն համակարգի մնացորդներ» կային, միանգամից «փոթորիկ բարձրացրին սոցիալական ցանցերում»: Լավ, բա մեր վարչապետը մի բաժակ սուրճի է՞լ արժանի չէր… «Չնայած, այս պատմությանը կարելի է նաև այլ կերպ նայել: Սկսենք, Փաշինյանի ասած, «կոռուպցիոն համակարգի մնացորդներից»: Եթե նրանք, ինչպես վարչապետն է հաստատում, կարողացան անգամ մի բաժակ սուրճի և ՌԴ վարչապետի «ընկերական կատակի» պատմության հետ կապված «փոթորիկ բարձրացնել սոցիալական ցանցերում», ապա դա երկու հանգամանքի մասին է ակնարկում, դեռ ինչքան ուժեղ են այդ «մնացորդների» հնարավորությունները, որ անգամ Փաշինյանի «պապական բոստանում»՝ «Ֆեսյբուքում», ի գորու են չեղած տեղը «փոթորիկ բարձրացնել»: Այսինքն՝ զուգահեռաբար, ինչքան խոցելի են Փաշինյանի դիրքերը, որ այդ «մնացորդները» կարողանում են ֆեյսբուքյան մեծամասնությանը ներքաշել «փոթորկի» մեջ: Ընդ որում, «փոթորկի մեջ» ներքաշվեց նաև փաշինյանական թևի, համենայնդեպս «հեղափոխության» օրերին նրան ատամներով պաշտպանողների շատ ներկայացուցիչներ: Նաև հորդորելով, թե այ Փաշինյան, ինչո՞ւ ես ռուսերենով խոսում, որ նման պատմությունների մեջ ես ընկնում: Իրականում, ինչքան էլ Փաշինյանը փորձում է պատմությունը ներկայացնել, թե ոչ մի բան էլ չի եղել, հենց իր մերձավոր շրջապատը և ոչ թե «մնացորդներն» են, որ դրանից գրեթե միջպետական սկանդալ են սարքում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր