5364 դիտում
22:25 02-05-2019
Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ․ ԱԺ նախագահի գրությունը Ծառուկյանին
[b]ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. [/b]
Հետևյալ բովանդակությամբ գրություն եմ ուղարկում ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին․ «Հարգելի պարոն Ծառուկյան, 2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում Ձեր ելույթում և դրան հաջորդած մամուլին տրված հարցազրույցների ընթացքում Ձեր կողմից հնչեցրած հայտարարությունները Ազգային Ժողովի մեր գործընկերների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լայն հանրության շրջանում արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ են առաջացրել Ձեր կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ, մինչդեռ, ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Ազգային ժողովի պատգամավորին արգելվում է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։
Կարդացեք նաև «Ծառուկյանի հետ համեմատվել փորձողը ամոթից կարող է տեղնուտեղը «զոհվել». Վարդան Բոստանջյան «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանը տարածքը վարձակալել է Արծրուն Խաչատրյանի որդուց. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի կողմից սեփական կուսակցությունն անձամբ ղեկավարելն ու խորհրդարանում լինելը, որքան էլ տարօրինակ հնչի, թուլացնում է այդ կուսակցական քաղաքական կշիռը. «Հայկական ժամանակ» Խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմինների ուշադրությունը, ինձ ուղղվել է առաջարկ՝ Ազգային ժողովում ձևավորել խնդիրն ուսումնասիրող էթիկայի հանձնաժողով։
Նկատելով, որ գործող իրավակարգավորումները լայն քաղաքական հայեցողություն են սահմանում էթիկայի հանձնաժողովի ստեղծման և գործունեության առումով և կարող են տարատեսակ շահարկումների տեղիք տալ, ինչպես նաև հանգամանքը, որ նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ։
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև «Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին, համաձայն որի, պատգամավորը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով և չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի։ Հորդորում եմ այսուհետ առավել հետևողական և ուշադիր լինել նույն օրենքի 4-րդ հոդվածով պատգամավորի շահերի բախման իրավիճակների համար սահմանված կարգավորումներին հետևելու առումով։
Ավելորդ չեմ համարում նաև նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում ծավալված քաղաքական, իրավական, տնտեսական գործընթացները վերացնում են սեփական բիզնես շահերը քաղաքական դերակատարությամբ հովանավորելու՝ անգամ քողարկված մեխանիզմների անհրաժեշտությունը, երբ դե-յուրե պատգամավորը կարող էր իր ձեռնարկությունը հանձնել հավատարմագրային կառավարման, սակայն փաստացի շարունակել զբաղվել դրա անմիջական կառավարմամբ։
Ընդհակառակը՝ ստեղծված են բոլոր անհրաժեշտ իրավական պայմանները, որպեսզի քաղաքական և ձեռնարկատիրական գործունեություններն ի վերջո տարանջատվեն միմյանցից՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ազատորեն զբաղվել գործունեության այդ տեսակներից առավել նախընտրելիով։ Ավելին՝ կարծում եմ, որ որևէ կոնկրետ անձով կամ դերակատարով չպայմանավորված և բացառապես ինստիտուցիոնալ այս մոտեցումը ուղենիշ պետք է լինի առաջիկա իրավաստեղծ գործընթացների համար՝ իր զարգացումը և իրավական հստակեցումը գտնելով համապատասխան օրենքներում։
Հարգանքով՝ Արարատ Միրզոյան»
Նմանատիպ նյութեր
3102 դիտում
21:42 28-11-2015
Մերկել, ժամանակն է, որ դուք հրաժարական ներկայացնեք. Կոչ Անգելա Մերկելին
3389 դիտում
20:29 17-05-2020
Աննա Կոստանյան. Հանրային խորհրդի նախագահը առնվազն պետք է զերծ մնար ոչ կոռեկտ հրապարակային խոսքերից
Այս բաժնից
685 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2008 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
748 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները