211652_close_icon
views-count2147 դիտում article-date 21:05 02-05-2019

Հաստատվել է ԵԿՄ վարչության նախագահի կողմից առաջադրված 3 փոխնախագահների թեկնածությունը

Այսօր` մայիսի 2-ին, տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նիստ հետևյալ օրակարգով. վարչության փոխնախագահների ընտրություն, վարչության աշխատանքային հանձնաժողովների ձևավորում, Երկրապահի օրվան և մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում: Կազմակերպության կանոնադրության համաձայն ` վարչությունը հաստատեց ԵԿՄ վարչության նախագահի կողմից առաջադրված առայժմ երեք փոխնախագահների թեկնածությունը: Նորանշանակ փոխնախագահներից յուրաքանչյուրը այսուհետ կհամակարգի ԵԿՄ գործունեության կոնկրետ բնագավառ: ԵԿՄ վարչության փոխնախագահներ են նշանակվել Վաղարշակ Հարությունյանը (ՀՀ ՊՆ, ԱԻՆ և ԱՀ ՊԲ հետ համագործակցության գծով), Մանվել Եղիազարյանը (գաղափարաքարոզչական գծով) և Սուրեն Բարսեղյանը (կազմակերպչական գծով): Վարչության նիստը հավանության արժանացրեց նաև ԵԿՄ տարածքային բաժանմունքների անդամների վերահաշվառման ժամանակավոր հանձնաժողովի կազմը և գործառույթները: [b]ԵԿՄ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր