211652_close_icon
views-count1813 դիտում article-date 19:23 02-05-2019

Ունաի Էմերի. «Արսենալը» մեծ նպատակներ ունի Եվրոպայի լիգայում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Վալենսիայի» հետ կայանալիք առաջին խաղին: «Մենք այս մրցաշարում մեծ նպատակներ և լուրջ մոտիվացիա ունենք: Սա կիսաեզրափակիչ է և բարդ է լինելու: Դեռ մրցաշրջանի մեկնարկում հասկանում էինք, որ Պրեմիեր-լիգայում թոփ-4-ում տեղ գրավելը շատ ծանր է լինելու: Մենք կշարունակենք փորձել դա անել, սակայն չենք նայելու մրցաշարային աղյուսակին: Եվրոպայի լիգան՝ դա շատ մեծ մոտիվացիա է», ասել է Էմերին: «Արսենալ»-«Վալենսիա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր