211652_close_icon
views-count2678 դիտում article-date 19:47 02-05-2019

Marca. Քիչ հավանական է, որ Կասիլյասը ինֆարկտից հետո շարունակի կարիերան

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը ապաքինվում է մարզման ժամանակ ինֆարկտ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/01/1123751/]ստանալուց [/url]հետո: Ինչպես հայտնում է Marca-ն՝ հղում անելով պորտուգալական ակումբում իր աղբյուրներին, շատ քիչ է հավանականությունը, որ լեգենդար ֆուտբոլիստը կկարողանա շարունակել կարիերան: Սակայն վերջնական որոշում կամ ախտորոշում, որը կազդեր Կասիլյասի հետագայի վրա, դեռ ընդունված չէ: Հիշեցնենք, որ մարտին 37-ամյա Կասիլյասը «Պորտուի» հետ պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2020 թվականը:

Նմանատիպ նյութեր