211652_close_icon
views-count820 դիտում article-date 20:58 02-05-2019

Բացատրական աշխատանքների արդյունքում ինքնաձիգը ոստիկանություն էր բերել

Ոստիկանության Մեղրիի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում ապրիլի 30-ին, ժամը 12.05-ին, բաժին է ներկայացել մի քաղաքացի և հանձնել կարճեցրած փողով, առանց գործարանային համարի «ԱԿ-74» 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ դատարկ պահունակով: Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, ինքնաձիգը գտել է իր անասնագոմի քանդված պատի միջից: Ըստ քաղաքացու, այն պատկանել է հանգուցյալ եղբորը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր