211652_close_icon
views-count953 դիտում article-date 17:34 02-05-2019

Դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ

Ապրիլի 30-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ: Հանդիպման ընթացքում ՍԴՀԿ լիբանանյան մասնաճյուղի ատենապետ Սեպուհ Կալպակյանը ներկայացրեց կուսակցության գործունեությունը, ապագա ծրագրերը: Իր խոսքում դեսպան Վահագն Աթաբեկյանը ողջունեց կուսակցության երկարամյա փորձն ու գործունեությունը, ընդգծեց առկա և հեռանկարային ծրագրերի կարևորությունը, ինչպես նաև ներկայացրեց ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական ինտիտուցիոնալ բարեփոխումները:

Նմանատիպ նյութեր