211652_close_icon
views-count1282 դիտում article-date 15:40 02-05-2019

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավի դիմաց փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը: Նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Մանվել Գրիգորյանը ներկա չէր դատական նիստին: Նա բուժման նպատակով գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Նմանատիպ նյութեր