211652_close_icon
views-count3390 դիտում article-date 15:54 02-05-2019

Հաղորդումն ուղարկել ենք ՀՔԾ․ Արթուր Դավթյանը՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դիմումի մասին

Քրեադատավարական օրենքով նախատեսված հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, այս օրենքը նախատեսում է հաղորդումների քննարկումների ընթացակարգ, ղեկավարվել ենք այդ ընթացակարգով և հաղորդումն ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումին: «Ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն, հանձնարարվել է, որ ՀՔԾ-ն Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերը ձեռնարկի, և ստուգողական գործողություններ կկատարվեն, դրանց արդյունքում նախաքննական մարմինները պարտավոր են լինելու տալ իրավական գնահատական»,- նշեց դատախազը: Հարցին՝ կից ուղարկվել են տեսանյութեր, արդյո՞ք դատախազը տեսել է և ի՞նչ կարծիք ունի, դրական պատասխան տվեց, և նկատեց, որ սա այն դեպքն է, որ իր կարծիքը նախապես հայտնելով՝ կկաշկանդի տասնօրյա ժամկետում նյութեր նախապատրաստող պաշտոնատար անձին և նրա գործողությունները։ «Ես այս պահին տեսել եմ այդ հաղորդման մեջ Քրեադատավարական օրենքով նախատեսված հանցագործության մասին հաղորդում, որը պետք է քննվի և պետք է տրվի քրեաիրավական գնահատական, հետո եթե ես ունենամ այլ դիրքորոշում կամ նույն դիրքորոշումը, դուք դրա մասին կլսեք»,- ասաց Արթուր Դավթյանը:

Նմանատիպ նյութեր