211652_close_icon
views-count1920 դիտում article-date 14:31 02-05-2019

Դանդաղում չի եղել․ Արթուր Դավթյանը՝ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի մասին. Tert.am

Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական էքստրադիցիոն գործընթացի մեջ է․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, տեղեկացնում է [url=https://www.tert.am/am/news/2019/05/02/davtyan/2988583]Tert.am[/url]-ը: Քաղապաստանի խնդիրը, ըստ դատախազի, ոչ մեկի համար ամոթ չէ, և դա յուրաքանչյուր էքաստրադիցիա ենթարկվող անձի իրավունքն է, և յուրաքանչյուր սուվերեն պետություն ինքն է որոշում հարցի լուծումը։ Ինչ վերաբերում է հարցին, որ դանդաղում են, ասաց, որ իրավապահ մարմինները գործում են օրենքով իրենց վրա դրված լիազորությունների շրջանակում։ «Որ պահին որ լինում են անձին հետապնդում իրականացնելու բավարար հիմքեր, իրականցվում է դա, դրա արդյունքում անձը վարույթ իրականացվող մարմնի տրամադրության տակ է, ուրեմն վարույթը շարունակվում է, եթե թաքնվել է, կամ բացակայում է երկրներից, դրա համար էլ կան իրավական մեխանիզմներ։ Կոնկրետ ձեռք բերված գործերից ոչ մեկով իրավական համակարգի դանդաղում չի եղել, որ պահին եղել են անհրաժեշտ հիմքեր՝ հետապնդում իրականացնելու, հենց այդ պահին դա իրականցվել է»,-ասաց նա։ Հարցին, որ չի՞ բացառում, որ հնարավոր է ապաստան տան և չեղարկվի արտահանձնումը, դատախազը պատասխանեց․ «Ոչ մի պարագայում այդպիսի բան չի բացառվում»։ Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/02/davtyan/2988583]Tert.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր